Disney-ն արգելել է անառողջ սննդի գովազդը մուլտֆիլմների ընթացքում
The Walt Disney-ը դարձել է ամենախոշոր մեդիա ընկերությունը, որը պաշտոնապես արգելել է անառողջ սննդի գովազդը մուլտֆիլմների ընթացքում, ռադիոկայաններով և վեբկայքերում, գրում է The Washinghton Post-ը:
Ընկերության այս քայլը միտված է` երեխաներին ետ պահելու անառողջ սննդի օգտագործումից, որն անմիջական կապ ունի` Արևմուտքում ահագնացող սպառնալիք դարձաձ գիրացման հետ:
ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման ողջունել է Disney-ի որոշումը և հույս հայտնել, որ «դա ինչ –որ բան կփոխի»:
«Եթե մի քանի տարի առաջ ինձ ասեին, որ երեխաներն անառողջ սնունդ գովազդող որևէ հոլովակ չեն տեսնի մուլտֆիլմեր դիտելու ժամանակ, ես պարզապես չէի հավատա: Այժմ դա իրականություն է և հույս ունեմ, որ այս ոլորտի մյուս ներկայացուցիչներն այս որոշմանը ևս կհետևեն»,- ասել է առաջին տիկինը:
Disney-ի գլխավոր գործադիր տնօրեն Բոբ Այգերն այս առիթով նշել է. «Թեև այս որոշումը մեծ ֆինանասական կորուստների կհանգեցնի, սակայն հույս ունենք, որ այն կստիպի սննդի արտադրության ընկերություններին ավելի օգտակար և դիետիկ արտադրանք ստեղծել, որը կհամապատասխանի սննդի վերաբերյալ չափանիշներին»:









