Դամասկոսում ի նշան անհնազանդության փակվել է խանութների 70 տոկոսը
Դամասկոսում ընթացքի մեջ է քաղաքացիական անհնազանդության ամենախոշոր գործողությունը, հայտնում է Al Arabiya-ն՝ տեղեկացնելով, որ դրա շրջանակներում շատ առևտրականներ փակել են խանութների մեծ մասը:
Ըստ լրատվամիջոցի՝ խոսքը Դամասկոսի խանութների և առևտրի կետերի գրեթե 70%-ի մասին է, որոնք չեն գործելու մեկ շաբաթ՝ այդ կերպ արտահայտելով առևտրականների բողոքը Հուլայի սպանդի դեմ:
Անդորր է նաև մայրաքաղաքի հնամյա Համիդիյա շուկայում: Ուշագրավ է, որ իրենց կետերը փակել են հիմնականում սուննի առևտրականները. երկրի նախագահը և իշխող շրջանակները ալավիներ են:









