Հարբած ֆրանսիացի դիվանագետները ոստիկանների են ծեծել Դուշանբեում
Դուշանբեում ֆրանսիացի հարբած դիվանագետները հարձակվել և ծեծի են ենթարկել 3 ոստիկանի, որոնք նրանց հանդարտվելու կոչ են արել, հայտնում է vz.ru-ն` հղում անելով Տաջիկստանի Ներքին գործերի նախարարության կայքի հայտարարությանը:
Խոսքը Եվրոհանձնաժողովի ներկայացուցչուհի, Ֆրանսիայի քաղաքացուհի 31-ամյա Մալիքա Մալքիի և 32-ամյա պարոն Ջալոլի մասին է: Վերջինի մասին այլ տվյալ չի հաղորդվում:
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան: Ոստիկանները վնասվածքներ են ստացել:
Հարբած դիվանագետները նկատողություն են ստացել այն բանից հետո, երբ տեղի ոստիկանների կարծիքով խախտել են հասարակական կարգը:
Եվրոհանձնաժողովը «Ինտերֆաքս»-ին հաստատել է միջադեպի փաստը, սակայն մեկնաբանություններից հրաժարվել է:









