Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հունիսի 6-ի գիշերը Թայվանում 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Թայվանի եղանակի կենտրոնական բյուրոն: ԱՄՆ Երկրաբանական ծառայության համաձայն, սակայն, երկրաշարժը եղել է 5.7 մագնիտուդ ուժգնությամբ:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են արևելյան Թայթուն քաղաքից 50 կմ հեռավորության վրա, հիպոկենտրոնը եղել է 16.6 կմ:
Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը: 23 մլն բնակիչ ունեցող չինական Թայվան կղզին գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում: 1999-ին գրանցված 7.6 մագնիտուդով երկրաշարժը խլել էր ավելի քան 2.000 մարդու կյանք, դարձել զգալի ավերածությունների պատճառ:









