Լիտվան ցանկանում է ռուսական գազը փոխարինել ադրբեջանականով
Լիտվան շահագրգռված է ադրբեջանական գազի գնման հարցում: Այս մասին, Trend-ի փոխանցմամբ, այսօր լրագրողներին հայտնել է Լիտվայի էներգետիկայի նախարար Արվիդաս Սեկմոկասը:
«Մենք ստիպված ենք հարաբերություններ ունենալ ռուսական «Գազպրոմ»-ի հետ, սակայն ոչ միշտ են այս հարաբերությունները հավասար: Այդ իսկ պատճառով մենք պետք է էներգառեսուրսներ մատակարարող այլ երկրների հետ էլ հարաբերություններ զարգացնենք, որպեսզի հնարավոր լինի վերջ դնել այս կախվածությանը»,- ասել է նախարարը:
Այս հարցում, ըստ նախարարի, կարող է օգնել Ադրբեջանը: Ըստ նրա` սա հնարավոր կլինի swap-օպերացիայի միջոցով, այսինքն` ադրբեջանական գազը կհասցվի մի մատակարարի, որն էլ այն կհասցնի Լիտվա:









