Guns N’ Roses խմբի մենակատարից 200 հազ դոլարի զարդեր են գողացել
Guns N’ Roses ռոք խմբի Փարիզում տեղի ունեցած փակ համերգի ժամանակ գողերը մտնելով դիմահարդարման սենյակ գողացել են խմբի մենակատար Էկսել Ռոուզի 200 հազ դոլար արժողությամբ զարդեր, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը:
Գողության պահին ռոքերը բեմում է եղել: Զարդերից մի քանիսին ադամանդե թանկարժեք քարեր են եղել:
Ոստիկանության տվյալներով` իրենց մի կերպ է հաջողվել հանգստացնել զայրացած երաժշտին: Ինչպես հայտարարել է մենակատարի մամուլի խոսնակը` ոստիկանության աշխատակիցներն արդեն սկսել են հանցագործների հետախուզումը:










