Ասադը գյուղատնտեսության նախարարին նոր վարչապետ է նշանակել

12:41 • 06.06.12

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երկրի նոր վարչապետ է նշանակել Ռիյադ Ֆարիդ Հիջաբին և հանձնարարել է նրան նոր կառավարություն ձևավորել, հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:

 

«Նախագահ Ասադը հրաման է արձակել, որով Ռիյադ Հիջաբին խնդրում է Սիրիայի Արաբական Հանրապոտթւան նոր կառավարություն ձևավորել», - մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

 

Նշանակումը հաջորդում է մայիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին, որն ընդդիմությունը բոյկոտել էր:

 

Հիջաբը նախարար էր նշանակվել 2011-ի ապրիլին, մինչ այդ եղել է Լաթաքիայի նահանգապետը: Հետաքրքրական է, որ նախարարի պաշտոնում նա փոխարինել էր Ադել Սաֆարին, որն այն ժամանակ վարչապետ էր նշանակվել: Այժմ նա նույն պաշտոնյային փոխարինում է մեկ այլ պաշտոնում: