Հնդկաստանում սարդերն իսկական «ահաբեկչական» գործողություններ են ծավալել
Հնդկաստանի Սեդիյա գյուղում սարդի խայթոցից երկու մարդ է մահացել, տեղեկացնում է բրիտանական Mirror-ը:
Ըստ տեղական լրատվամիջոցների` հինդուիստական փառատոնի ժամանակ սարդերը սկսել են ցատկել մարդկանց վրա: Տասնյակից ավելի մարդկանց տեղափոխել են հիվանդանոց:
Հնդկական «Թայմս»-ի հաղորդմամբ` սարդանման միջատի խայթոցից ևս մեկ մահացության դեպք է գրանցվել, այս անգամ մահացածը դպրոցական է եղել:
Ասսամ նահանգի Դիբրուգար համալսարանի գիտնականները ենթադրել, որ բոլոր վերոնշյալ դեպքերը կարող են նոր տեսակի տարանտուլա սարդի խայթոցներ լինել:
«Դա պետք է որ ավելի հզոր սարդի խայթոցներ լինի, քանի որ դրա ատամներն անհամեմատ մեծ են»,- ասել է գիտնականներից մեկը, հավելելով, որ նոր տեսակի սարդերն անսովոր արագ են ցատկում և խայթելուց հետո շարունակում են կծել իրենց զոհին:









