Իրանում առկա ուրանի պաշարներով մի քանի միջուկային ռումբ կարելի է սարքել. ՄԱԳԱՏԷ

05:24 • 06.06.12

ՄԱԳԱՏԷ-ում ԱՄՆ-ի առաքելության ներկայացուցիչ Ռոբերտ Վուդն այսօր հայտարարել է, որ Իրանը մի քանի միջուկային ռումբ ստեղծելու համար բավարար ցածրհարստացված ուրանի պաշար ունի, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


«Իրանը ավելացրել է ցածրհարստացված ուրանի արտադրությունը: Չկան այնպիսի խաղաղ նպատակներ, որոնց համար այդքան ուրանի քանակ անհրաժեշտ լիներ, կամ արդյունաբերության նման արագացված տեմպեր: Եվ մենք ցանկանում ենք նշել, որ ցածրհարստացված ուրանի նման քանակը բավարար է մի քանի միջուկային ռումբ պատրաստելու համար», - ասել է Վուդը:


Հիշեցնենք, որ արևմտյան երկրները Իրանին կասկածում են միջուկային զենք ստեղծելու մեջ, որը քողարկվում է խաղաղ ատոմի ծրագրերով:


Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ ուղղվածություն ունի:


Փետրվարի կեսերին Իրանի իշխանությունները հաղորդեցին, որ ուրանի հարստացման 3 հազար նոր ցենտրիֆուգ է գործարկվում Նաթանզի գործարանում՝ դրանով ցենտրիֆուգներ քանակը հասցնելով 9 հազարի: