Խաչիկ Գալստյանն այլևս Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը չէ

09:34 • 06.06.12

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 6-ից պաշտոնապես դադարեցնում է իրականացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները:

 

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրատվամիջոցներին, որոնց հետ աշխատանքային գործունեության այս տարիների ընթացքում ունեցել եմ ակտիվ, կառուցողական ու արդյունավետ համագործակցություն»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ: