Վաղվանից 3 օրով փակ կլինի Մյասնիկյանի պողոտայի՝ Կենտրոնից Նոր Նորք տանող հատվածը
13:34 • 06.06.12
Հունիսի 7-ին, առավոտյան ժամը 8.00-ից, ասֆալտապատման աշխատանքների պատճառով 3 օրով փակվելու է Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող թունելից մինչև Գայի պողոտա ճանապարհահատվածը:
Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը՝ վարորդներին առաջարկելով շրջանցել հիշյալ հատվածը և Նոր Նորք բարձրանալ Դավիթ Բեկի ու Դավիթ Անհաղթի փողոցներով կամ Նորքով:
Placeholder









