Հյուսիսային Կորեայի առաջնորդը ելույթ է ունեցել 20 հազար երեխաների առջև

11:12 • 06.06.12

Հարավային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն իր երկրորդ հրապարակային ելույթով է հանդես եկել ամբոխի առջև, որը կազմված է եղել 20 հազար երեխաներից, գրում է The Washinghton Post-ը:

 

Ղեկավարի ելույթին հազարավոր երեխաների ներկայությունը հատուկ է ապահովվել, որպեսզի այդ կերպ ցուցադրվի երիտասարդ սերնդի աջակցությունն իրենց ղեկավարին: Մայրաքաղաք Փհենյանի Կիմ Իլ Սուն մարզադաշտում տեղի ունեցած հավաքին մասնակցելու համար երեխաները բերվել են երկրի տարբեր շրջաններից:

 

Վերլուծաբանները գտնում են, որ նա զգալիորեն տարբերվում է իր հորից` Կիմ Չեն Իրից, ով իր կառավարման ողջ ընթացքում ընդամենը 1 կարճ ելույթով է հանդես եկել: