ԵԱՀԿ գործող նախագահը հունիսի 11-12-ին կայցելի Հայաստան

15:05 • 06.06.12

ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը հունիսի 11-12-ին կայցելի Հայաստան, հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: Հայաստանից հետո, ԵԱՀԿ գործող նախագահը հունիսի 12-13-ին կլինի Վրաստանում, իսկ 13-14-ին` Ադրբեջանում:

 

Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա իշխանությունների ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ և կքննարկի տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր:

 

Տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների կարգավորման հարցում առաջընթացի ապահովումը ԵԱՀԿ-ի իռլանդական նախագահության կարևորագույն առաջնահերթություններից է: Գիլմորը տարածաշրջան այցի ընթացքում կքննարկի ղարաբաղյան ու 2008թ.-ի ռուս-վրացական հակամարտություններին և ԵԱՀԿ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:

 

Հանդիպումների արդյունքներով ԵԱՀԿ գործող նախագահը մամուլի ասուլիս կտա Երևանում, Թբիլիսիում ու Բաքվում: