Փոշու փոթորկից Պակիստանում 15 մարդ է զոհվել
Պակիստանի արևմուտքին պատուհասել են փոշու փոթորիկները, որոնց հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ամենից շատ մարդիկ են մահացել Բելուջիստան և Խեյբեր-Պախտունխվա նահանգներում: Զոհվածներից 5-ը երեխաներ են: Մինչև 90 կմ/ժ արագությամբ քամին իր հետ ավազի ամպեր է բերել, տապալել ծառեր, շրջել ցուցանակներ և էլեկտրահաղորդման սյուներ:
Փոթորիկը սկսվել է երեկ երեկոյան: Դրա պատճառով նաև ավիաչվերթներ են հետաձգվել, խախտվել է երթևեկությունը:









