Ռոստովում ծնողները թոշակի համար հաշմանդամ են դարձրել խորթ դստերը
ՌԴ Ռոստովի շրջանում հաշմանդամի թոշակ ստանալու նպատակով խորթ ծնողները 12-ամյա Վիկա Մ.-ին մտավոր զարգացումը դանդաղեցնող հոգեմետ դեղեր են տվել, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը:
Որոշ ժամանակ անց երեխան կորցրել է խոսելու, կարդալու և գրելու ունակությունները:
Բժիշկները հանկարծ նկատել են, որ նախկինում առողջ աղջնակի մոտ առողջական խնդիրներ են հայտնվել:
«Յուրաքանչյուր այցելության ժամանակ երեխան ավելի կաշկանդված էր դառնում»,- ասել են Միլյուտինսկի հիվանդանոցի բժիշկները, հավելելով, որ Վիկայի խոսելու ունակություններն աստիճանաբար նվազել են:
Բժիշկները հետազոտելով աղջկա արյունը, այնտեղ հոգեմետ դեղերի մնացորդներ են հայտնաբերել: Ավելի ուշ խնամակալության մարմինները երեխային խլել են խորթ ծնողներից:
«Փաստի առթիվ ստուգումներ են իրականացվում: Որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը»,- ասել է Ռաստովի շրջանիոստիկանության ներկայացուցիչը:









