Ռեյ Բրեդբերին վախճանվել է 91 տարեկանում

19:04 • 06.06.12

Նշանավոր ֆանտաստ գրող, «451 ըստ Ֆարենհայթի», «Մարսի տարեգրությունները», «Աշխարհի վերջին գիշերը» ստեղծագործությունների հեղինակ Ռեյ Բրեդբերին մահացել է Լոս Անջելեսում՝ 91 տարեկան հասակում:

 

Այս մասին հայտարարել է նրա թոռը՝ Դեննի Կարապետյանը:

 

«Ես կարող եմ միայն մի բան ասել. ես նրան շատ եմ սիրում և կարոտում: Անընդհատ ուզում եմ լսել նրա հետ կապված ինչ-որ մեկի հիշողությունները: Նա ներշնչման աղբյուր է եղել բազմաթիվ դերասանների, ուսուցիչների, գրողների, գիտնականների համար, և այնքան հուզիչ է լսել նրա պատմությունները: Նրա ժառանգությունը շարունակում է ապրել իր գրքերում, ֆիլմերում, թատրոնում և ամենակարևորը՝ այն բոլոր մարդկանց սրտերում, ով կարդացել է նրա ստեղծագորժությունները: Նա ամենամեծ երեխան էր, ում ես երբևէ ճանաչել եմ», - Դեննի Կարապետյանը: