ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

17:10 • 06.06.12

ԱԱԽ մամլո ծառայությունից հաղորդում են, որ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով հունիսի 6-ից 8-ը անվտանգության հարցերի պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

 

Սանկտ Պետերբուրգ քաղաքում կազմակերպվելիք համաժողովին կմասնակցեն անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաներ աշխարհի ավելի քան 60 երկրներից:

 

Համաժողովի ընթացքում Ա.Բաղդասարյանը հանդիպումներ կունենա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, Հնդկաստանի, Լեհաստանի և այլ երկրների իր գործընկերների հետ: Հունիսի 7-ին նախատեսվում է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի ելույթը: