Ռուս բեյզջամփերը համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)
Ռուս բեյզջամփեր Վալերի Ռոզովը Հիմալայներում ցատկելով 6.543մ բարձրությունից համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել, տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»-ը:
47-ամյա Ռոզովից այդ բարդ թռիչքին նախապատրաստվելու համար 30 օր է պահանջվել: 90 վայրկյան տևած թռիչքի ժամանակ նա ազատ անկում է ունեցել 201 կմ/ժ արագությամբ:
«Սա իմ առաջին ծրագիրն էր Հիմալայներում»,- ասել է բեյզջամփի աշխարհի կրկնակի չեմպիոն Ռոզովը, հավելելով, որ շատ ուրախ է, որ չնայած որոշ բարդությունների, կարողացել է նոր ռեկորդ սահմանել:









