Արևային էներգիայով աշխատող ինքնաթիռը հաջողությամբ հատել է Ջիբրալթարը

00:52 • 06.06.12

Շվեյցարական ինքնաթիռը, որը աշխատում է արևային էներգիայով, հաջողությամբ անցել է Ջիբրալթարի վրայով և մոտեցել է Մարոկկոյի մայրաքաղաքին: Այս մասին ասվում է Solar Impulse ընկերության կայքում:
 

Ինքնաթիռը որսացել է համընթաց քամին և այժմ կարող է վայրեջք կատարել Ռաբաթի օդանավակայանում ավելի շուտ, քան նախատեսվում էր:
 

Նախագծողների խոսքով, եթե ամեն ինչ հարթ անցնի, կսահմանվի ռեկորդ՝ արևային էներգիայով աշխատող օդանավի թռիչքի տևողությամբ: