Երևան-Արտաշատ ավտոճանապարհին «Մերսեդեսի» վարորդը բախվել է էլեկտրասյանը և կոտրել այն (լուսանկարներ, տեսանյութ)

13:26 • 06.06.12

Այսօր՝ հունիսի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11-ի սահմաններում Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի 4-րդ փակուղու 1ա տան բնակիչ 20-ամյա Հարություն Հարությունյանը, վարելով «Մերսեդես Ե» մակնիշի 20 ՍՍ 880 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանը և կողաշրջվել ջրատարի մեջ: Բախման հետևանքով էլեկտրասյունը կոտրվել է:
 

Բարեբախտաբար վարորդը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ: Վերջինս ենթարկվել է նաև բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա մեքենան վարել է սթափ վիճակում։


Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ՃՈ հետաքննության տեսուչ Գրիգոր Սարգսյանի գլխավորությամբ:


Տեղում են նաև «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ավտոմեքենան արդեն քարշակի օգնությամբ դուրս է բերվում և այն տեղափոխվելու է Ոստիկանության Մասիսի բաժնի տուգանային հրապարակ:


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի