Գիտնականները պարզել են Չինական մեծ պարսպի իրական երկարությունը

09:43 • 06.06.12

Պարզվել է, որ Չինական մեծ պարիսպը շատ ավելի երկար է, քան ընդունված էր համարել. Վերջին տվյալներով դրա երկարությունը ոչ թե 8,85 հազար է, այլ 21, 196 հազար կմ, հայտնում են չինական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Մշակութային ժառանգության հարցերով պետական ադմինիստրացիայի ուսումնասիրությանը:

 

Վերջինս մեկնարկել էր դեռևս 2007-ին: Վերջնական արդյուքների համաձայն՝ պարիսպը կրկնակի ավելի երկար է, քան ընդունված է եղել կարծել: Խնդիրն այն է, որ հնագետները մինչ այժմ նկատի են ունեցել Պարսպի այն հատվածները, որոնք կառուցվել են Մին արքայատոհմի (1368-1644թթ) ժամանակաշրջանում:

 

Նորագույն ուսումնասիրության ժամանակ գիտնականները նկատի են ունեցել պարսպի 44 հազար հատված, որոնք ստեղծվել են պատմության տարբեր շրջաններում: Պարզվել է նաև, որ այսօր իր տեսքը պահպանել է Մինի դարաշրջանում ստեղծված պարսպի միայն 8,2%-ը:

 

Չինական մեծ պարսպի կառուցումը սկսվել է մ.թ.ա 5-3-րդ դարերում:
 

Գիտնականները պարզել են Չինական մեծ պարսպի իրական երկարությունը