Ամերիկուհուն ձերբակալել են դստեր ավարտական միջոցառմանը բարձր ծիծաղելու համար

12:12 • 06.06.12

ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի բնակչուհի Շենեն Քուփերը ձերբակալվել է` դստեր ավարտական միջոցառման ընթացքում չափից բարձր ծիծաղելու համար, գրում է Yahoo News-ը:

 

Ձերբակալումից հետո կնոջը մի քանի ժամ շարունակ պահել են ոստիկանական բաժանմունքում և ազատ են արձակել միայն այն ժամանակ, երբ նա 230 դոլար տուգանք է վճարել:

 

Կինն իրեն անչափ ստորացված է զգացել նման անհեթեթ պատճառով բոլորի ներկայությամբ ձերբակալվելու համար: Նա նաև նշել է, որ չի հասկանում, թե ինչու են ոստիկանները հենց իրեն ձերբակալել, քանի որ մյուս ուսանողների ծնողներ ևս ծիծաղում էին:

 

Ոստիկնության աշխատակիցները հրաժարվել են մեկնաբանել միջադեպը և միայն նշել են, որ իրենք նախապես զգուշացրել են ծնողներին, որ բարձր ծիծաղելու դեպքում նրանք կձերբակալվեն և կհեռացվեն միջոցառման վայրից: