Ո՞վ է ուզում դառնալ մահապարտ. Ալ Կաիդան համապատասխան դասընթաց է առաջարկում
Ալ Կաիդա ահաբեկչական խմբավորումն իր մի քանի կայքերում գովազդներ է տեղադրել համաձայն որոնց` կհավաքագրի բոլոր ցանկացողներին և մահապարտների ուսուցում կկազմակերպի նրանց համար, գրում է One News Page-ը:
Գովազդներում մասնավորպես նշվում է, որ մահապարտների ուսուցումը կկատարվի հատուկ` Իսլամի և մուսուլմանների դեմ պայքարող երկրներում` ԱՄՆ-ում, Իսրայելում և Ֆրանսիայում ահաբեկչություններ իրականացնելու համար:
Այնուհետև ասվում է, որ ցանկացողները կարող են կապ հաստատել էլեկտրոնային փոստի միջոցով` մանրամասներին ծանոթանալու համար:
«Ներկայում անհատական ջիհադը լայն տարածում է գտել և մեր կողմից առաջարկված մահապարտների ուսուցման ծրագրի նպատակն է շարունակել Իսլամի թշնամիների դեմ մղվող սրբազան պատերազմը»,- նշված է ահաբեկիչների տարածած հաղորդագրությունում:









