Հետիոտների համար նախատեսված անցումների գծերը ներկվելու են դեղին գույնով

12:54 • 07.06.12

Այսուհետ ավտոճանապարհների վրա հետիոտների համար սպիտակ գույնով ներկված հոծ գծերը կփոխարինվեն դեղինով: Նման որոշում ընդունվեց այսօր Կառավարության նիստի ժամանակ: Նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:

 

«Արդեն պիլոտային ծրագիր է իրականացվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում և հետիոտների համար նախատեսված հոծ գծերը ներկվել են դեղին գույնով: Այդ գույնն ավելի ընկալելի է թե´ հետիոտնի, թե´ վարորդի համար:Նաև նշեմ, որ Ճառագայթային ազդեցությունը ունի դեղին գույնը և մութ ժամերին ավելի տեսանելի է»,-ասաց նա:

 

Տեղեկացնենք, որ Կառավարությունն հավանության արժանացրեց նաև կանգառների գծային նշանները կարմիր գույնով փոխելու առաջարկը`ներկայիս դեղինի փոխարեն: