Իվանիշվիլիի կուսակիցներին ձերբակալել են ընտրակաշառքի պատճառով

23:22 • 07.06.12

Վրաստանում միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած «Վրացական երազանք» դաշինքի երեք ընդդիմադիր ակտիվիստ է ձերբակալվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

 

Civil Georgia-ի տեղեկություններով, նրանց մեղադրում են խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրողներին կաշառելու մեջ:

 

Խոսքը վերաբերում է Քութայիսիում անցկացվող ակցիային: «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում ներկայացվել է, թե ինչպես են ընդդիմադիրները տեղի բնակչությանը թերթիկներ բաժանում, որոնց վրա առաջարկվում է «գրել իրենց երազանքը»:


Ակտիվիստները հայտարարում են, որ կոալիցիան, որը ղեկավարվում է միլիարդատիրոջ կողմից, այդ «երազանքները» կիրականացնի մինչև ընտրությունները և քաղաքացիներին կտրամադրի այն նվերները, որոնց մասին իրենք խնդրում են:


Ձերբակալված են Գրիգոլ Ամբրոլաձեն, Միխայիլ Մեսխին և Միխայիլ Ամաշուկելին: Ընտրողներին կաշառելու մեղադրանքով նրանց տուգանք կամ նույնիսկ ազատազրկում կարող է սպառնալ:


«Վրացական երազանքում» պնդում են, որ նվերներ բաժանելով չեն զբաղվում: Իվանիշվիլիի մամուլի քարտուղար Մայա Պանջիկիձեն տեղի ունեցածը «կառավարող ռեժիմի ընդդիմադիր կոալիցիայի կեղտոտ գործողություն է անվանել»:


«Грузии Online» պարբերականի տեղեկություններով, ձերբակալվածներից մեկը, Միխաիլ Մեսխին պնդում է, որ Քութայիսիում գործել է սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ կոալիցիայի պատվերով: «Դա իմ սեփական սխալն է: «Վրացական երազանքը» այդ հարցում որևէ առնչություն չունի», - հայտարարել է նա:


Հիշեցնենք, որ վրացական իշխանությունները բազմիցս տուգանքների են ենթարկել Իվանիշվիլիին և նրա հետ կապված բիզնես կառույցները ընդդիմության ֆինանսավորման օրենքը խախտելու պատճառով:


Իվանիշվիլին և այլ ընդդիմադիրներ այդ մեղադրանքները չհիմնավորված են համարում: