Ադրբեջանցի զինվորը խեղդվել է Քուր գետում
Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Մուգանգանչալի գյուղի բնակիչ, զինծառայող Ռամիլ Ջաբրաիլովը (1994թ.-ի ծնված) խեղդվել է՝ Քուր գետում լողալիս:
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, նրա մարմինը գետից դուրս են բերել ադրբեջանցի փրկարարները:
Ջաբրայիլովը զորակոչվել էր բանակ այս տարվա ապրիլին և 20 օրով տուն էր ուղարկվել առողջական խնդիրների պատճառով:
Դեպքի առնչությամբ տարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ ադրբեջանական բանակում վերջին շրջանում դարձյալ ավելացել են «դժբախտ պատահարների» դեպքերը: Երեկ երկու զինվորներ զոհվել էին «բետոնե սալիկի ընկնելու» հետևանքով:









