Հնդկաստանի կառավարությանը քննադատել են իր զուգարանի թանկարժեք վերանորոգման համար

18:06 • 07.06.12

Հնդկաստանի կառավարության Պլանավորման հանձնաժողովը, քննադատության է ենթարկվել իր զուգարանի վերանորոգման համար 63 000 դոլար ծախսելու համար, հայտնում է Reuters-ը:

 

Նշվում է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ են հրապարակվել տվյալներ, որոնց համաձայն երկրում չքավորության ցուցանիշը միջազգային չափանիշներից շատ ցածր է:

 

Կառույցից բացատրություն են պահանջում հասարակությունը, լրատվամիջոցները և որոշ օրենսդիրներ: Հանձնաժողովը փորձել է մեղմել դրությունը՝ ասելով, որ զուգարանից կարող է օգտվել միանգամից 30 մարդ: Սակայն դրա արժեքը ներառել է նաև 9000 դոլար արժողությամբ անվտանգության քարտեր, որոնք սահմանափակում են մուտքը նոր զուգարաններ:

 

Հնդկաստանում 450 մլն մարդ ապրում է չքավորության սանդղակից ցածր ցուցանիշների պայմաններում՝ օրական 50 ցենթից էլ քիչ գումարով: Համաշխարհային բանկի սահմանած չքավորության ցուցանիշը օրական 1,25 դոլարն է: