Հայանպաստ կոնգրեսականների միջև ընտրապայքար է ծավալվել
Իրենց հայանպաստ գործունեությամբ հայտնի կոնգրեսականներ Բրեդ Շերմանն ու Հաուարդ Բերմանը հմտորեն գերազանցել են իրենց 5 նվազ հայտնի ոչ բավականաչափ ֆինանսավորում ունեցող մրցակից թեկնածուներին երեքշաբթի օրը կայացած փրայմերիզի ժամանակ, հայտնում է Los Angeles Times-ը: Նրանք ստացել են քվեների, համապատասխանաբար, 42% և 34%-ը: Այսպիսով նույն պարբերականի բնորոշմամբ «մեծ ծախսեր պահանջող, ազգի կողմից հետևվող» վճռորոշ մրցակցությունը 2 լիբերալ ժողովրդավարական կոնգրեսականների միջև կշարունակվի նոյեմբերի գլխավոր ընտրության ժամանակ:
Փրայմերիզի հետևանքով Շերմանն առաջինն է, Բերմանը 2-րդը, ինչը իրավունք է տալիս մասնակցել աշնանային ընտրությանը նահանգի «top two» փրայմերիզային համակարգի: Նրանք կպայքարեն՝ ներկայացնելու համար Սան Ֆերնանդոյի հովտի 30-րդ Կոնգրեսական շրջանը: Սան Ֆերնանդոյի հովտում է գտնվում Լոս Անջելես քաղաքի գրեթե կեսը, ինչպես նաև՝ Բերբանք, Գլենդեյլ, Սան Գերնանդո, Հիդեն Հիլզ և Կալաբասաս քաղաքները:
Շերմանի առաջինը լինելը LAT-ը պայմանավորում է այն հանգամանքով, որ ընտրողների աչքում նա տեղական շահերով է առաջնորդվում, այնինչ Բերմանը շատ ճամփորդող էլիտայի ներկայացուցիչ է, որը հարկատուների փողը ծախսում է անհարկի գործուղումների վրա:
Մեկ այլ՝ հայանպաստ աշխատանքով առավել հայտնի կոնգրեսական Ադամ Շիֆն էլ, Glendale News-Press-ի տեղեկացմամբ, ևս 2 գործիչների հետ, առավելագույն ձայներ է հավաքել վերընտրման փրայմերիզում. նրա արդյունքը առավելագույն 59,5% է: Նա ներկայացնում է Բերբանքը:









