Բըրբենքում հետաքննում են ամերիկահայ բանվորի մահվան դեպքը
Կալիֆորնիայի Աշխատավայրի անվտանգության ծառայության աշխատակիցները հետաքննում են Վիգեն Բուդաղյանի մահվան դեպքը, հայտնում է Burbank Leader-ը:
58-ամյա բանվոր Բուդաղյանը մահացել էր «մեխանիկական շնչահեղձությունից», երբ նախորդ շաբաթ պատահաբար հայտնվել էր մանրախիճ տեղափոխող բեռնատարի հետնամասի դռների արանքում: Մահվան ելքով միջադեպը տեղի էր ունեցել Magnolia Boulevard-ում շինաշխատանքների ժամանակ, իսկ գործատուի մասին տարաբնույթ տեղեկություններ կան:
Բեռնատարի վարորդը Բուդաղյանին դուրս էր բերել դռների միջից մինչ շտապօգնության ժամանումը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բանվորը մաքրելիս է եղել մեքենայի հետնամասը, երբ դռները հանկարծակի փակվել են:
Առայժմ գործում շատ անհայտ կողմեր կան և ծառայության աշխատակիցների խոսքով՝ իրենք «շատ բան չգիտեն»: Եթե պարզվի, որ գործատուն խախտելի է տեխնիկական անվտանգության կանոնները, տուգանքներ և «ուղղիչ աշխատանքի հրահանգներ» կնշանակվեն:









