Երիտասարդը եկեղեցու գանձանակի պարունակություն գողանալուց առաջ այնտեղ 100 դրամ էր գցել, բայց բռնվեց (լուսանկարներ)

16:23 • 07.06.12

Հունիսի 3-ին Կոտայքի մարզի եկեղեցիներից մեկում փորձել են գողանալ գանձանակում եղած գումարը: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 4-ին Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրի Սուրբ Նշան և Կաթողիկե եկեղեցիների գանձանակից գողություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով Ծաղկաձորի բաժանմունք են բերման ենթարկել Հրազդանի բնակիչ Մարտիկ Մարգարյանին:

 

Պարզվել է, որ նախորդ օրը նա այցելել է նշված եկեղեցի և մոմ վառել, որից հետո գանձանակ է նետել 100 դրամ:

 

Երբ նա տեսել է, որ արդեն եկեղեցում միայնակ է, պոկել է գանձանակի վրա կնիքված թղթերը և փորձել բանալիով բացել գանձանակը: Այդ պահին եկեղեցի են մտել սպասավորները, որոնց նկատելուց հետո Մ. Մարգարյանը դիմել է փախուստի:

 

Հարուցվել է քրեկան գուրծ, կատարվում է քննություն:

 

 Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի