Իտալիայում նեապոլիտանական մաֆիայի 47 անդամի են ձերբակալել

08:28 • 07.06.12

Իտալիայի իրավապահները ձերբակալել են Միլլարդո հանցավոր կլանի 47 անդամի, հայտնում է «ԱՆՍԱ» լրատվական գործակալությունը:

 

Ձերբակալություններն իրականացվել են երկրի միանգամից 6 մարզում. առգրավվել է մոտ 3 միլիոն եվրո գումար:

 

Ոստիկանության տեղեկություններով` ձերբակալվածները անմիջական կապ ունեն զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, ինչպես նաև գործարարներից գումարների շորթման հետ:

 

Ինչպես նշել են իրավապահները, Միլլարդոյի անդամների ձերբակալությունները լուրջ հարված են այդ կլանին և հետևաբար նեապոլիտանական Կամոռա խմբավորմանը, որի մաս է Միլլարդո կլանը: