Դանիայում ընդունվել է եկեղեցում միասեռականների ամուսնությունը թույլատրող օրենք

18:26 • 07.06.12

Դանիայի օրենսդիրները 85 կողմ ձայնով ընդունել են եկեղեցում միասեռականների ամուսնությունը թույլատրող օրենքըը, հաղորդում է Associated Press-ը: Օրենքին դեմ է արտահայտվել 24 պատգամավոր:

 

Օրենքը գործածության մեջ կդրվի հունիսի 15-ից և Դանիային կկանգնեցնի նույն շարքում Իսլանդիայի և Շվեդիայի հետ, որտեղ ևս եկեղեցիներում թույլատրվում է միասեռականների ամուսնական արարողությունների անցակցումը:


1989թ.-ից սկսած Դանիան դարձել է առաջին երկիրն աշխարհում, որտեղ թույլատրվել է միասեռականների հարբերությունների պաշտոնական գրանցումը: