Մահացու տենդը սպառնում է Էդինբուրգին
Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում մահացու տենդ է տարածված: Այն հատկապես ազդում է թոքերի, նյարդային և աղեստամոքսային համակարգերի վրա:
Գրանցվել է արդեն ավելի քան 20 դեպք և նույնքան հիվանդ էլ դեռևս չհաստատված ախտորոշմամբ: Մեկ մարդ մահացել է: Բժիշկները փորձում են պարզել հիվանդության առաջացման պատճառները:
Ամենայն հավանականությամբ համաճարակը վնասակար արտանետումների հետևանք է: Հիվանդության հարուցիչները արագ տարածվում են ջրամատակարարման և օդորակման համակարգերի միջոցով:
«Աշխատանքներ են տարվում հիվանդության հետագա տարածումը կանխելու համար: Մասնագետները պայքարում են, որպեսզի պարզեն թե կոնկրետ որտեղ են տեղակայվում վտանգավոր միկրոօգրանիզմները»,-ասել է Շոտլանդիայի առողջապահության նախարար Նիկոլա Ստերջենը:









