Հայկական Գամփռը՝ 5 երկրների 167 շների հաղթող և ոսկե մեդալակիր (տեսանյութ)
Հայկական «Գամփռ գելխեղդ» շնատեսակը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 167 երկրների մեջ գրավել է առաջին տեղը` շների ցուցահանդեսի ժամանակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը:
«Մենք կարողացանք այդքան շների մեջ տանել այդ մեդալները և հաղթանակ ապահովել: Դա նրանից է, որ մենք ունենք Աստծո շնորհ, ունենք հավատ, և հավատով էինք գնացել` մի քանի մեքենաներով, դրոշներով, տարել էինք մեր ավանդական կոնյակն ու գինին, իսկ Վրաստանում մեզ արդեն մեծ շուքով դիմավորել են մեր հարևանները»,-ասաց Վ. Գաբրիելյանը:
Վերջինս նշեց, որ գամփռի պահպանման համար ստեղծվել է հատուկ շնաբուծարան, որտեղ ճիշտ խաչասերումներ են կատարվում, որպեսզի շնատեսակը հանկարծ չկորի:
«Մեր գամփռի ձագերը 6 ամսեկան են արդեն, մենք նկարներ ենք ուղարկել տարբեր երկրների միություններ, և այսօր մեզ մի նամակ է եկել` որտեղ չեն հավատում, որ դրանք 6 ամսեկան ձագեր են: Մեզ հարցնում են, ինչ է սրանք` շու՞ն, թե ձի՞: Պատկերացնում եք մեր շան հզորությունը: Շան հենց այս ցեղատեսակն է, որը շատ պատերազմների ժամանակ հին դարերում օգնել է Հայաստանին պատերազմներ հաղթելու»,-ասաց Վ. Գաբրիելյանը:
Նշենք, որ վերջին մրցաշարի արդյունքում Հայաստանի շները գրավելով առաջին հորիզոնականնեիրը, տարբեր նոմինացիաներից ստացել են 6 ոսկե մեդալ և մեկ գավաթ:









