Շվեդիան այլ երկրներից աղբ կգնի

18:02 • 07.06.12

Շվեդիան պատրաստվում է հարևան երկրներից աղբ ներկրել` աղբավերամշակման գործարաններին աջակցելու նպատակով, հայտնում է korrespondent.net-ը: Աղբավերամշակման նոր կենտրոնների կառուցման համար ներդրվել են միլիարդավոր կրոններ, և դրանք ընդլայնելու նպատակ կա:


Շվեդիան ստիպված է ներկրել մոտ 1.6 մլն տոննա աղբ: Ներկայում աղբավերամշակման մոտ 30 գործարան օգտագործում են օրական մոտ 5.5 մլն տոննա աղբ: Սակայն ընդլայնման ծրագրերը մոտակա 6-8 տարիներին կարող են ավելացնել վերամշակման ծավալները 30%-ով:

 

Սակայն երկրի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը դժգոհ է նման գաղափարից: Գործակալությունից հայտնել են, որ իրենց կոչն ուղղված էր աղբի խնդրի լուծմանը, և ոչ դրա ընդլայնմանը: