Սանկտ-Պետերբուրգում առաջին անգամ համասեռական է տուգանվել՝ Ռանևսկայային ցիտելու համար

23:55 • 07.06.12

Համասեռական-ակտիվիստ Նիկոլայ Ալեքսեևը Սանկտ-Պետերբուրգի պատմության մեջ առաջին անգամ 5.000 ռուբլու (60 հազար դրամ) չափով տուգանք է վճարել՝ համասեռամոլության քարոզելու համար:
 

Համասեռական-ակտիվիստի պաստառի վրա գրված է եղել հայտնի դերասանուհի Ֆաինա Ռանևսկայայի աֆորիզմը. «Համասեռականությունն այլասերություն չէ: Այլասերություն է հոկեյը՝ խոտի վրա և բալետը՝ սառույցի վրա:
 

Ալեքսեևին տուգանել են վերջերս ընդունած օրենքի սահմաններում, որն արգելում է համասեռամոլության քարոզչությունը դեռահասների շրջանում: