Հույն քաղաքական գործիչն ուղիղ եթերի ընթացքում հարվածել է 2 կին պատգամավորների. տեսանյութ
Հունասատանի ծայրահեղ աջակողմյան «Ոսկե լուսաբաց» կուսակցության խոսնակ Իլիաս Կասիդիարիսը հեռուստատեսային բանավեճի ընթացքում հարվածել է 2 կին պատգամավորների, գրում է The Telrgraph-ը:
Antena հեռուստաալիքով հեռարձակվող բանավեճին ներկա են եղել խորհրդարանում ներկայացված 7 կուսանցությունների ներկայացուցիչները, իսկ քննարկման թեման` հունիսի 17-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները:
31-ամյա Կասիդիարիսը, կորցնելով ինքնատիրապետումը, ջուր է շփել արմատական «Սիրիզա» կուսակցության ներկայացուցիչ Ռենա Դորուի վրա, այնուհետև շրջվել է իր հարևանությամբ նստած Կոմունիստական կուսակցության անդամ Լիանա Կանելիի կողմը և 3 անգամ ուժեղ հարվածել է նրա դեմքին:
Միջադեպից հետո կարգազանց Կասիդիարիսը ձերբակալվել է, իսկ կառավարությունը քննադատել է նրա արարքը:









