«Եվրո 2012»-ի նախաշեմին Կիևում չեն դադարում հեղեղները (տեսանյութ)

18:57 • 07.06.12

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում «Եվրո 2012»-ի նախաշեմին հորդառատ անձրևները չեն դադարում: Քաղաքի ջրահեռացման համակարգերը չեն կարողանում լուծել առաջացած խնդիրը, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 

Հեղեղը կաթվածահար է արել հասարակական տրանսպորտի աշխատանքը, քաղաքի իշխանությունները հարկադրված են եղել նույնիսկ փակել մետրոյի մի քանի կայարաններ:

 

Կիևի կենտրոնում տեղակայված ֆան գոտում հավաքված ջրի մակարդակը գերազանցել է բոլոր նախատեսված չափը:

 

Օթերևութաբանները կանխատեսում են, որ տեղումները կշարունակվեն մինչև շաբաթ օրը: