Օտարերկրյա զբոսաշրջիկներով ուղղաթիռն անհետացել է Պերուի ջունգլիներում
Ուղղաթիռը, որում ավելի քան 10 օտարերկրյա զբոսաշրջիկներ են եղել, անհայտ կորել է Պերուի հարավում, հաղորդում է «Ֆրանս Փրեսս» գործակալությունը:
«Մենք ուղղաթիռի անհետացման վերաբերյալ տեղեկություն ենք ստացել Կուսկո շրջանի ջունգլիների տարածքից և սկսել ենք որոնողական գործողությունները», - գործակալությանը հաղորդել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:
Պերուական ԶԼՄ-ների տեղեկություններով, անհայտացած ուղղաթիռի ուղևորները Հարավային Կորեայից և Ավստրալիայից ժամանած զբոսաշրջիկներ են:
Heli Cusco ընկերությանը պատկանող ուղղաթիռը երեկ երեկոյան օդ է բարձրացել Մուզուկո քաղաքից դեպի Կուսկո շրջանի վարչական կենտրոն, որտեղ այն այդպես էլ չի ժամանել:









