Ինդոնեզիայի Աչեխ նահանգում կարգելվի շարիաթով ծեծը
Ինդոնեզիայի Աչեխ նահանգի իշխող կուսակցությունը մտադիր է հրաժարվել իսլամի մաս կազմող` օրենքով ամրագրված դաժան պատժամիջոցների կիրառումից:
«Աչեխ» կուսակցությունը մտադիր է արգելել քարկոծումը՝ որպես ամուսնական դավաճանության պատիժ: Նահանգում նաև կհրաժարվեն մահակով ծեծից, որը նախատեսվում էր այլ խախտումների համար, ինչպես օրինակ՝ մոլախաղերը կամ ալկոհոլի օգտագործումը:
Իշխանությունները պնդում են, որ իսլամի օրենքներով պատիժները էֆեկտիվ չեն եղել: Դրանք նաև անօգուտ են եղել կաշառակերության դեմ պայքարում:
Ավելի վաղ որոշ իսլամիստներ կարծում էին, որ Աչեխ նահանգի փորձը կարող է կիրառվել նաև ամբողջ Ինդոնեզիայի տարածքում:









