Ամերիկուհին սպանել է ընկերոջն իր iPhone-ը կոտրելու համար
Նյու Յորքի Բրոնքս թաղամասի 25-ամյա բնակչուհի Ժասմին Դիասը վրաերթի է ենթարկել և սպանել իր զուգընկերոջը` Ֆրենկի Էռնանդեսին, իր iPhone-ը կոտրելու համար, գրում է The New York Daily News-ը:
Էռնանդեսի զարմիկը պատմել է, որ աղջիկն ուղղակի հիստերիայի մեջ է ընկել և կորցրել ինքնատիրապետումը, երբ ընկերոջ ձեռքից պատահաբար ընկել է Դիասի թանկարժեք հեռախոսը: Թեև տղան ամեն կերպ փորձել է բացատրել, որ դա պատահաբար է տեղի ունեցել, սակայն աղջիկը հրաժարվել է նրան լսել: Նա նստել է իր մեքենայի ղեկին և բարկացած քշել անմիջապես տղայի վրա` դառնալով նրա մահվան պատճառ:
17-ամյա Էռնանդեսի մայրը գտել է որդու ջախջախված մարմինը ճանապարհի վրա` արյան մեջ պառկած: Շտապօգնության աշխատակիցներն անմիջապես տեղափոխել են տղային հիվանդանոց, որտեղ նա մահացել է:
Տղայի մտերիմների խոսքերով` զույգը մեկ տարուց ավելի հանդիպել է, սակայն նրանց հարբերությունները բավական բարդ և անհարթ են եղել: Դիասը հաճախակի նսեմացրել և ծեծել է ընկերոջը:









