Ղազախստանցի շրջանավարտի մոտ հայտնաբերվել է 11 մետրանոց ծածկաթերթիկ
Ղազախստանի Ռիդեր քաղաքի դպրոցներից մեկի շրջանավարտի մոտ միասնական քննությունների ժամանակ հայտնաբերվել է 11 մետր երկարություն ունեցող ծածկագիր, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով zakon.kz-ին:
Թերթիկի վրա գրված են եղել միասնական քննություններում ընդգրկված առարկաների հարցերից մոտ 25.000-ի պատասխանները: Աշակերտը նման երկար ծածկագիրը ստացել է թղթիկների սոսնձման շնորհիվ:
Այդքան «չարչարվելուց» հետո, այդպես էլ աշակերտին չի հաջողվել «զգալ իր աշխատանքի համը»:
Ղազախստանում միասնական քննություններ են անցկացվում 5 առարկաներից` մաթեմատիկա, Ղազախստանի պատմություն, ռուսաց լեզու, մայրենի լեզու և մեկ առարկա էլ` սեփական ընտրությամբ:









