Հնդկաստանում շոգի պատճառով ավելի քան 100 մարդ է մահացել

00:40 • 07.06.12

Ուժեղ շոգը պատճառով այս շաբաթ նվազագույնը 100 մարդ է մահացել արևելյան Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում, հաղորդում է Times of India պարբերականը:


Արևմտյան Բենգալիա նահանգի որոշ շրջաններում արդեն մի քանի օր  մինչև +47 C ջերմաստիճան է պահպանվում, որը բազմաթիվ արևայրուքների և ջերմային հարվածների պատճառ է դարձել:


Մահացու դեպքերը գրանցվել են նահանգի մայրաքաղաք Կալկաթայում, ինչպես նաև Ասանսոլ, Դուրգապուր և այլ քաղաքներում:


Նահանգի գլխավոր նախարար Մամաթա Բաներջին ավելի վաղ հատուկ հայտարարությամբ էր հանդես եկել, որով նահանգի բնակչությանը կոչ էր հնարավորինս շատ ջուր խմել և խուսափել բաց արևի տակ գտնվելուց: