Էստոնիայի նախագահը Twitter-ով վիրավորել է Նոբելյան մրցանակակրին
Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը օգտագործել է Twitter-ոլորտը հանրահայտ տնտեսագետ Փոլ Քրուգմանի վրա ուժեղ հարձակում գործելու համար, գրում է Reuters-ը՝ անդրադառնալով միջադեպին:
Էստոնիայի նախագահը վիրավորել է ամերիկացի Նոբելյան մրցանակակրին այն բանից հետո, երբ Քրուգմանը հարցականի տակ է դրել այդ բալթյան երկրի տնտեսական ապաքինումը խոր ճգնաժամից հետո:
Նախագահ Իլվեսը ի թիվս այլնի Քրուգմանին «նեգր» է անվանել:
Նախագահականից հաստատել են, որ թվիթների հեղինակը հենց Իլվեսն է:









