Mercedes-ը ներկայացրել է նոր՝ հզորացված և կատարելագործված SLS AMG GT-ն (տեսանյութ)
Գերմանական Mercedes-Benz ավտոկոնցեռնը SLS AMG սուպերմեքենայի նոր մոդիֆիկացիա է նախապատրաստել: Նոր մեքենան ստացել է SLS AMG GT անվանումը, հաղորդում է AutoNews.ru-ն:
SLS AMG GT-ն շարժման մեջ է դրվում 6,2-լ. ծավալով V8-ը, որը նախկին 563-ի փոխարեն, այս տարբերակում` 583 ձիաուժ հզորություն է ապահովում:
AMG Speedshift ավտոմատ 7 աստիճան փոխանցումատուփը երկու կցորդիչներով է և ձեռքի ռեժիմում ավելի արագ է փոխանցում իրականացնում:
Մեքենայի մասքսիմալ արագությունը նախկինի պես էլեկտրոնիկայով սահմանափակված է 317 կմ/ժ-ի վրա:
Իսկ 0-ից 100 կմ/ժ արագություն զարգացնելու համար 3,6 վայրկյան է պահանջվում:
Կախոցները նույնպես կատարելագործվել են, և տեղադրվել են ավելի ամուր զսպանակներ և կատարելագործված մեղմիչներ:
Արտաքինից մեքենան տարբերվում է մգացված լուսարձակներով, անվասկավառակներով և կարմիր ներկված արգելակայն համակարգով:
Նոր, ավելի կատեգորիկ Mercedes-Benz SLS AMG GT-ն վաճառքում կհայտնվի աշնանը և մատչելի կլինի ինչպես կուպե, այնպես էլ կաբրիոլետ տարբերակներով:










