Մոսկվայում ձերբակալված դրամանենգների խմբում հայեր են եղել

12:10 • 07.06.12

Մոսկվայում դրամանենգների միջազգային ավազակախումբ է ձերբակալվել, հայտնում է vz.ru-n` հղում կատարելով ՌԴ ներքին գործերի նախարարության Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության հայտարարությանը:

 

Այլ ռուսական աղբյուրները ավազակախումբը «էթնիկ միջշրջանային» են անվանում՝ նկատի ունենալով, որ դրա կազմում են Ուկրաինայի, Ուզբեկստանի, Հայաստանի և Դաղստանի ներկայացուցիչներ:

 

Ավազակախմբի անդամները ձերբակալվել են հատուկ գործողության ժամանակ, երբ իրավապահները հանդես են եկել որպես «գնորդ»՝ 375 հազար ռուբլի կեղծ ռուբլի ձեռք բերելու նպատակով:

 

Խմբի աշխատավայր` վարձով բնակարան իրավապահների մուտքի ժամանակ ընթացքի մեջ է եղել կեղծ թղթադրամների արտադրությունը: Հատուկ տեխնիկայից բացի հայտնաբերվել է 2,5 մլն ռուբլու կեղծ թղթադրամ:

 

Հարուցվել է քրեական գործ: Խմբի անդամներին սպասվում է մինչ 8 տարվա ազատազրկում: