Ստեղծվել է աշխարհի ամենաթանկարժեք նարդին (լուսանկարներ)

11:34 • 07.06.12

Բրիտանացի դիզայներ Ջեֆրի Փարքերը ստեղծել է աշխարհի ամենաթանկարժեք նարդին, տեղեկացնում է style.rbc.ru կայքը:

 

Նոր նարդու արժեքը 387890 դոլար է: Դրա պատյանը պատրաստված է ալիգատորի կաշվից, որը զարդարված է ադամանդե քարերով և ոսկյա զարդերով:

 

Զառերից յուրաքանչյուրը պատրաստված է սպիտակ ոսկուց, որոնց վրայի թվերը ադամանդե քարար են: Բոլոր խաղաքարարեը պատրաստված են սև և սպտակ ոսկուց:

 

Նշենք, որ ավելի վաղ Պարկերի ընկերությունն արտադրել էր պոկերի ախարհի ամենաթանկարժեք խաղաքարերը: