Իսրայելցի գեներալը հրաժարվել է գերմանական մեքենայից` Հոլոքոստի պատճառով

12:54 • 07.06.12

Իսրայելի Ռազմաօդային ուժերի գեներալ-մայոր Ամիր Էշելը, ում հարազատները զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, հրաժարվել է իրեն հատկացված գերմանական Volkswagen Passat մեքենայից, հայտնում է The Yeshiva World News-ը:


Մեքենան նրան տրվել է նոր զինվորական կոչում ստանալու առթիվ: Իմանալով, որ ավտոմեքենան գերմանական արտադրության է, բարձրաստիճան զինվորականը խնդրել է այն փոխարինել Chevrolet Malibu-ով:


2003թ.-ին Էշելը մասնակցել է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի վրայով իսրայելական կործանիչների խորհրդանշական թռիչքին: Այդ ժամանակ օդաչուները երդվել են վառ պահել Հոլոքոստի զոհերի հիշատակը: