Սերժ Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի կայսեր հետ

16:47 • 07.06.12

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տոկիոյում հանդիպում է ունեցել Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:


Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում քննարկվել են հայ-ճապոնական բարեկամությանն ու փոխգործակցությանն առնչվող հարցեր: