Շոտլանդուհին խանութից փախչելիս մոտ 300մ մեքենայի կապոտին «հրել» է խանութի աշխատողին (տեսանյութ)

16:35 • 07.06.12

Շոտլանդիայի Քալքրիք քաղաքի խանութներից մեկում ուշագրավ դեպք է գրանցվել: Howgate առևտրի կենտրոնից դուրս գալիս 37-ամյա Սյուզան Գլայչրիսթին խանութի անվտանգության աշխատակիցը կանգնեցրել է, սակայն կինը դիմել է փախուստի, տեղեկացնում է «Հերալդ Սան»-ը:

 

Փողոցի տեսախցիկները ֆիքսել են այն պահը, երբ խանութի անվտանգության աշխատակիցը դուրս է եկել փողոց ու փորձել է կանգնեցնել մեքենան նստած Սյուզանին: Սակայն համառ կինը չի ցանկացել հանձնվել ու միացրել է մեքենայի շարժիչը:

 

Անվտանգության աշխատակիցը ստիպված նստել է մեքենայի կապոտին և այդպես ընթացել մոտ 300մ: Այդուհանդերձ իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել իրավախախտ վարորդին: